Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել փոխհատուցում տրամադրել ոստիկանության գործողություններից բողոքի ցույցերի ժամանակ տուժած անձանց՝ հաղորդում է Sabah թերթը:
Փոխհատուցում կստանան այն տուժածները, որոնք մասնակցել են բողոքի խաղաղ ցույցերին ու չեն մասնակցել ոստիկանների և պետական ու մասնավոր հաստատությունների վրա հարձակումներին:
Համաձայն թերթի հաղորդման՝ որոշվել են այն 100-ից ավելի խաղաղ ցուցարարները, որոնց կտրվի փոխհատուցում: Փոխհատուցման չափը, սակայն, դեռ ճշտվում է:
Փոխհատուցում կտրամադրվի նաև այն խանութպաններին ու ռեստորանատերերին, որոնք ակցիաների հետևանքով վնասներ են կրել:
Թուրքիայում մոտ 3 շաբաթ է՝ տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք իշխանությունների խոսքով՝ կրել են հակակառավարական բնույթ:









































