Արժույթի միջազգային հիմնադրամը չորեքշաբթի հավանության է արժանացրել Ռումինիային 520.74 մլն եվրոյի չափով հերթական վարկային տրանշի տրամադրումը: Համապատասխան որոշումն ընդունվել է ԱՄՀ տնօրենների խորհրդի նիստի արդյունքներով, որի ընթացքում քննարկվել են Բուխարեստի կողմից հիմնադրամի վարկային աջակցության պայմանների կատարման հարցերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտնել է ԱՄՀ մամլո ծառայությունը, ընդունված որոշումը նշանակում է, որ Ռումինիան հասանելիություն է ստացել մոտ 3.571 մլրդ եվրոյին՝ համապատասխան համաձայնագրի, որը հաստատվել էր 2011 թվականի մարտի 25-ին:
Հիմնադրամի փոխնախագահ Նեմատ Շաֆիկի խոսքով՝ Ռումինիայի տնտեսությունը կայունացել է, սակայն տնտեսական աճը մնում է թույլ:
Նրա խոսքով՝ կառուցվածքային բարեփոխումների անցկացումը շատ կարևոր է Ռումինիայում աճի ներուժն իրականացնելու և աշխատատեղեր ստեղծելու գործում:








































