Wednesday, 08 05 2024
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը

«Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում». Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 20-ին ընդունել է «Սուրբ Ալեքսանդր Նևսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ և քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչին:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Ողջունելով հյուրին՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը հիմնված է քրիստոնեական արժեքների վրա և շաղկապված է ռազմավարական գործընկերությամբ:

Ալեքսանդր Ռաբինովիչի խնդրանքով ԱԺ փոխնախագահն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, խոսել հայ-թուրքական հարաբերություններից, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից: Էդուարդ Շարմազանովը հյուրին տեղեկացրել է, որ հայկական կողմը, ի տարբերություն Ադրբեջանի, կողմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային երեք հիմնարար սկզբունքների վրա: ԱԺ փոխնախագահը հյուրին ներկայացրել է ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, հայ զինվորականների և խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագություններն ու ադրբեջանական իշխանությունների կողմից պարբերաբար հնչող անհեթեթ հայտարարությունները: Խոսելով ԼՂ անկախացման գործընթացից՝ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես ասել է. «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում. ԼԵռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա»: Նա նաև նշել է, որ Ադրբեջանին ապրիլյան պատերազմի ընթացքում բացահայտ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան, որն այսօր էլ շարունակում է իր պանթյուրքական և ժխտողական քաղաքականությունը, շուրջ 23 տարի շրջափակման մեջ պահում Հայաստանը:

Զրուցակիցները կարևորել են մարդկության համար չարիք դարձած ցեղասպանությունների, ահաբեկչության, այլատյացության և ֆաշիզմի դեմ համատեղ պայքարի անհրաժեշտությունը, անհրաժեշտ համարել մշակութային ժառանգության պահպանությանն ու տարածմանն ուղղված աշխատանքները: Քննարկվել են հետագա համագործակցությանն ուղղված կոնկրետ քայլեր:

Հանդիպման ավարտին «Սուրբ Ալեքսանդր Նևսկու անվան հասարակական հիմնադրամի» նախագահ, «Պատիվ և քաջություն» հիմնադրամի նախագահ, ՌԴ գրողների միության անդամ Ալեքսանդր Ռաբինովիչը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին և ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին պարգևատրել է «Պատիվ և քաջություն» շքանշաններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում