Քարդիֆի համալսարանի հոգեբանական դպրոցի հետազոտողները պարզել են, որ կատակենրը հասկանալու երեխայի ունակությունը զարգանում է մեկուկես տարեկանում: Պարզվում է նաև, որ դրա վրա հիմնականում ազդում են ծնողները, քանի որ երեխաները նմանակում են նրանց հույզերը, հաղորդում է Raut-ը:
Այս ամենը փորձով ստուգելու համար՝ ուսումնասիրողներն իրենց գլխին դրել են խաղալիք կենդանիներ և ծիծաղել: Հոգեբան, բժշկական գիտությունների դոկտոր Մերեդիթ Հաթիսը հայտարարել է, որ 19-24 ամսական երեխաների մեծամասնությունը հասկացել են, որ դա կատակ է և փորձել են նմանակել իրեն:
Երեխաները սովորում են՝ նմանակելով մեծահասակներին, հետևաբար հումորի առումով ևս նրանք նման կլինեն իրենց ծնողներին:











































