Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպումը դրական քայլ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում:
Մարդն ընդգծել է, որ ԵՄ-ն աջակցում է հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն ուղղված բոլոր քայլերին:
«ԵՄ-ն կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին, այդ թվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի: Այդ հանդիպումը, բնականաբար, դրական քայլ է հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Ղարաբաղյան հակամարտության բազմակողմ կարգավորմանը հասնելու համար կարևոր է կողմերի միջև երկխոսություն հաստատել»,- ասել է նա: