YouTube-ն արդեն վաղուց դարձել է «առցանց-կինոթատրոն», սակայն միանալուց առաջ զգալի դադարը, հատկապես երբ խոսքը կարճ տեսանյութերի մասին է, բարկացնում է օգտատերերին: Google-ի վիդեոհոսթինգի առաջատար մասնագետներից Ջոն Հարդինգը խոստացել է կրճատել դադարի չափը մինչև 200 միլիվայրկյան:
Տեսանյութերի ցուցադրման արագության մեծացման նախաձեռնությունը սկսվել է 2012-ի ապրիլից: Հիմա YouTube-ը ցանկանում է տեսանյութերն էլ ավելի արագ ներբեռնել: Առաջին հերթին, ծառայությունը կսկսի ներբեռնել CSS-ն, JavaScript-ը և փլեյերը միաժամանակ, այլ ոչ թե առանձին-առանձին: Երկրորդ, եթե դուք արդեն դիտել եք գոնե մեկ տեսանյութ, ապա երկրորդ անգամ նորից ներբեռնում չի լինի: Երրորդ, YouTube-ը կսկսի ներբեռնել միաժամանակ մի քանի նմանատիպ տեսանյութեր:







































