Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան դուրս է մնացել «Ուիմբլդոն» մրցաշարի երկրորդ շրջանից:
Ռուս թենիսիստուհին մրցակցեց պորտուգալուհի Միշել Լարշեր դե Բրիտուի դեմ և 3:6, 4:6 հաշվով պարտություն կրեց: Հանդիպումը տևել է 1 ժամ և 34 րոպե: Նշենք, որ Մարիան առողջական խնդիրներ ուներ:
«Ուիմբլդոն»-ի երրորդ շրջանում աշխարհի 131-րդ ռակետը կմրցակցի իտալուհի Կարին Կնապի դեմ:









































