Մադրիդի «Ռեալ»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Զինեդին Զիդանի նշանակումը օգնականի պաշտոնում:
«Զիդանը նստած կլինի նստարանին` իմ կողքին: Ցավում եմ, որ նա չի կարող խաղադաշտ դուրս գալ: Նշեմ, որ մենք դեռևս չենք քննարկել հնարավոր տրանսֆերները: Չէ՞ որ սա իմ առաջին օրն է «Ռեալ»-ում:
Ինչ վերաբերում է Իսկոյին, ապա դեռևս կարող եմ խոսել միայն նրա խաղային որակների մասին: Նա շատ հզոր ֆուտբոլիստ է»,- Goal. com-ը մեջբերում է Անչելոտիին:








































