Ինչպես տեղեկացրել էինք, Վանաձորում դանակահարվել էր «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գևորգյանը, որը տեղափոխվել էր հիվանդանոց:
Վանաձորի հիվանդանոցային համալիրի տնօրեն, բժիշկ Մհեր Մարգարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դանակահարված դասախոսի վիրահատությունը բարեհաջող է անցել: Ազդրի վերին երրորդականում ստացած դանակի 2 հարվածի հետևանքով վնասվել է Վ. Գևորգյանի ազդրային խորանիստ երակը, ինչը վիրահատության արդյունքում արագ վերականգնվել է: Բժշկի փոխանցմամբ` այս պահին ոչ մի բարդություն չկա, տուժողի վիճակը կայուն է, միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքը տեղի է ունեցել Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղում: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ դասախոսին դանակահարողը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնի փոխտնօրեն Արամ Մխիթարյանի որդին է` Ակսել Մխիթարյանը, ով այդ քայլին է դիմել «Թատրոնի պատմություն» առարկայի դասախոս Վասիլի Գևորգյանի կողմից իր ընկերուհուն` նույն բուհի ուսանողուհի և թատրոնի դերասանուհի Ալլա Դարբինյանին անբավարար գնահատական նշանակելու համար:











































