«Յուվենթուս»-ի նորեկ Կառլոս Տևեսը Թուրին է ժամանել: Օդանավակայանում նրան դիմավորել են թուրինյան ակումբի երկրպագուները: Հարձակվողը ստիպված է եղել օգտվել ոստիկանության աշխատակիցների օգնությունից: Այդ մասին հայտնում է Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք` երեկ Թուրինի «Յուվենթուս»-ը համաձայնեցրել է 29-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության պայմանները նրա նախորդ ակումբի` «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` տրանսֆերային գործարքի արժեքը 9 մլն եվրո է կազմել:







































