Լատվիայի «Ռիգա» օդանավակայանի վարչական շենքից մարդկանց տարհանել են ծխի պատճառով, տուժածների մասին տեղեկատվություն չկա, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ռիգա» միջազգային օդանավակայանը Բալթյան երկրների խոշորագույն ավիացիոն ձեռնարկություններից է և այս տարածաշրջանի օդային հաղորդակցության գլխավոր կենտրոնը: Այն ծառայում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ավիագծերին:









































