Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին այսօր ներկայացվել է որպես Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ և իր առաջին մամլո ասուլիստը տվել այդ պաշտոնում:
«Առաջին հերթին ցանկանում եմ ներողություն խնդրել իսպաներենի ոչ այդքան վարժ իմացության և բառապաշարի համար ու խոստանում, որ առաջընթաց կլինի այդ հարցում:
Գլխավորել եմ աշխարհի ամենաբարձրակարգ ակումբը և հպարտ եմ այդ կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում ՊՍԺ-ին, քանի որ Ֆրանսիայում աշխատելը մեծ փորձ էր ինձ համար:
«Ռեալ»-ի պատմությունը ստիպում է ձգտել միայն հաղթանակների: Այդ իսկ պատճառով պետք է ջանասիրաբար աշխատել»:








































