Հունիսի 26-ին, ժամը 14.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթ թաղամասի 4-րդ փողոցի թիվ 8 տան լոգարանում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:







































