«Լիոն»-ի նախագահ Ժան-Միշել Օլան հաստատել է, որ իր թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Այդ մասին տեղեկացնում է Football Espana-ն: Հանդիպումը կկայանա հունիսի 24-ին:
Հավելենք, որ «Արքայական ակումբ»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման «Լիոն»-ի սան է: Հարձակվողը «Ռեալ» է տեղափոխվել 2009 թվականին՝ «Լիոն»-ից:







































