Շիրազում Իրանի հատուկ ծառայությունները ոչնչացրել են ահաբեկչական ցանցը, հաղորդում է Associated Press-ը:
Ահաբեկչական խումբը նախատեսել է դիվերսիաներ իրականացնել Իրանում հունիսի 6-ին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ, որոնք կներառեին պայթյուններ և հարձակումներ բարձրաստիճան անձանց դեմ:
Իրանի իշխանությունները կասկածում են, որ ահաբեկչական խմբավորումը կապ ունի ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության, Իսրայելի և արաբական «հետադիմական» երկրների հետ:











































