Մեքսիկայի Իդալգո նահանգում գտնվող EcoAlberto զվարճանքների այգին իր հաճախորդներին առաջարկում է ԱՄՆ սահմանը «հատող» ատրակցիոն՝ գրում է The Washington Times-ը:
Նախագծի նպատակը երկրի քաղաքացիներին ԱՄՆ տարածք անցնելու մտքից հետ պահելն է:
«Գիշերային զբոսանք» կոչվող «շրջագայությունը» տևում է 3 ժամ: Այդ ընթացքում ատրակցիոնի հաճախորդները բախվում են կեղծ սահմանապահների ու մաքսանենգների հետ: Հյուրերը ստիպված են լսել ազդանշաններ, ոստիկանական շների հաչոց ու «սահմանապահ ծառայության աշխատակիցների» սպառնալիքները:
«Չարժե ռիսկի դիմել, քանի որ եթե մենք չենք կարողանում դիմանալ այդ 3 ժամը, ապա չենք կարողանա դիմանալ մի քանի օր: Այդ ամենը տհաճ է»,- հայտարարել է զբոսաշրջիկներից մեկը:









































