Ջուր, ըմպելիք, գարեջուր, մինչև 9 % սպիրտայնությամբ խմիչք, հյութ ներմուծող կազմակերպություններն ու անհատ ձեռներեցներն և ՀՀ-ում այդ ապրանքներն արտադրողները վերջին օրերին ծանուցումներ են ստացել Պետեկամուտների կոմիտեից, որի համաձայն այս տարվա հուլիսի 1-ից արտադրողները պարտավոր են իրացումը կազմակերպել բացառապես դրոշմապիտակներով:
Պետեկամուտների կոմիտեից «Առաջին լրատվական»-ին հաղորդեցին, որ հուլիսի 1-ի ժամկետը վերաբերում է մեծածախ վաճառքին, ինչը նշանակում է, որ խանութները հուլիսի 1-ից պարտավոր են խմիչքները ձեռք բերել արտադրողից կամ ներմուծողից՝ դրոշմակնիքներով: Սակայն մանրածախ վաճառք իրականացնողները (խանութները) մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ժամանակ ունեն իրենց մոտ եղած չակցիզավորված մնացորդը իրացնելու համար (եթե, իհարկե, դրանք ժամկետանց չեն): Այսպիսով` բացառապես պիտակավորված ապրանքատեսակներ շուկայում կլինեն միայն 2014 թվականի հունվարի 1-ից:







































