Գորտի ոտքերով ծնված հնգամյա աղջիկը վիրահատվել է և հիմա իր առաջին քայլերն է անում հատուկ անիվների օգնությամբ, որոնք ձգում են նրա մկանները:
Էմմա-Գրեյս Էնդրյուսը ծնվել է գրեթե առանց ոտքերի ու ձեռքերի մկանների: Դրա պատճառը գենետիկ հիվանդությունն է: Ուլտրաձայնային սքանավորումից հետո բժիշկները հաղորդել են նրա ծնողներին, որ ծննդաբերության ընթացքում երեխան կարող է մահանալ, քանի որ նրա ոտքերն իրար են փաթաթված:
Չնայած բժիշկների խորհուրդներին, ովքեր պնդել են, որ հղիությունը դադարեցվի, աղջկա ծնողները որոշել են հնարավորություն տալ իրենց փոքրիկին: Բայց դրա կապակցությամբ էլ բժիշկներն իրենց փաստարկներն են ունեցել: Նրանք հայտարարել են, որ եթե նույնիսկ երեխան ողջ մնա, ապա կյանքը կանցկացնի հաշմանդամի սայլակում:
Չնայած նման դաժան կանխատեսումներին՝ Էմմա-Գրեյսն արդեն անում է իր առաջին քայլերը: Դրանում աղջկան օգնում են հատուկ անիվները, որոնք ուղղում են ոտքերը: Դրանք տեղադրվել են ոտքի մկանները ձգող վիրահատությունից հետո:







































