Երգիչ Ջասթին Բիբերի վարքագիծն անհանգստացնում է նրա մտերիմներին: Ըստ շրջանառվող լուրերի՝ նրա մենեջերը՝ Սքութեր Բրաունը, նախատեսում է Բիբերին համոզել բուժման կուրս անցնել վերականգնողական կլինիկաներից մեկում՝ ալկոհոլի և թմրանյութի կախվածությունից բուժվելու համար:
Բացի այդ, մենեջերին անհանգստացնում է այն, որ Բիբերի վրա վատ են անդրադառնում նրան շրջապատող մարդիկ, որոնց «շնորհիվ էլ» նա այժմ նման խնդիրներ ունի:
Ծաղրելով վերոնշյալ բամբասանքները՝ Ջասթինը և Սքութերը, որպեսզի ցույց տան, որ իրենց հարաբերությունները լարված չեն, համացանցում 12 վայրկյան տևողությամբ տեսագրություն են տեղադրել: Այնտեղ նրանք միմյանց դիմում են Ուիթնի Հյուսթոնի I will always love you հիթի խոսքերով:
Այս մասին հաղորդում է US Magazine-ը:










































