Մեծ Բրիտանիայում ոստիկանները փրկել են մի տղամարդու, ով հետաքրքրությունից գլուխն արգելապատնեշի արկղի մեջ է մտցրել, սակայն չի կարողացել այնտեղից ինքնուրույն դուրս գալ, հայտում է The Daily Telegraph-ը:
Ոստիկանության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Հարդֆորդշիրում: Տղամարդը պահարանը գլխին ման է եկել մոտ երկու ժամ:
Ընդ որում՝ ականատեսները չեն շտապել օգնել նրան՝ մտածելով, թե բրիտանացին զվարճանում է, սակայն ականատեսներից մեկն անհանգստացել է իր տեսածից ու ոստիկանություն է կանչել:
Ինչպես նշում է պարբերականը, դեպքի վայր ժամանած ոստիկաններին իրենց տեսածը բավական զվարճացրել է: Նրանից մեկն օգնել է տղամարդուն ազատել գլուխը:
Նշվում է, որ տղամարդը լուրջ վնասվածքներ չի ստացել, սակայն շատ կարմրած է եղել ու դեմքը՝ քերծվածքների մեջ:










































