Sunday, 21 06 2026
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ

«Ասոցացման համաձայնագիրը ստորագրելով ՝ ՀՀ-ն կպահպանի իր անկախությունը»

Ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը՝ ՀՀ-ն կպահպանի իր անկախությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:

Նա նշեց, որ ինչ «Ժառանգություն» կուսակցությունը ձևավորվել է, այն իր գործունեությունը ծավալում է ԵՄ ինտեգրացիայի ուղղությամբ՝ փորձելով եվրոպական արժեքներ մատուցել հայաստանյան հանրությանը, իսկ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը ՀՀ իշխանության գործառույթների մեջ է մտնում, և եթե ՀՀ իշխանությունները որևէ այլ քայլ չիրականացնեն Մաքսային միության հետ, ապա համաձայնագրի ստորագրման ճանապարհին որևէ խնդիր չի լինի: Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, թե ինչ քաղաքական և տնտեսական բարեփոխումներ է շահելու Հայաստանն այս համաձայնագրին միանալու արդյունքում: «ՀՀ-ի ապրանքաշրջանառությունը հիմնականում ԵՄ երկրների հետ է, քան ԱՊՀ երկրների, ուստի պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ այս համաձայնագիրը կյանքի կոչվի՝ ավելի մեծ շուկա մուտքի հնարավորություն, հնարավորություններ, որոնք դրականորեն կանդրադառնան հայաստանյան կյանքի վրա, շատ եմ կարևորում համաձայնագրի ստորագրումը: Երբ Ասոցացման համաձայնագիրը ստորագրվի, նշանակում է, որ այլևս Հայաստանը մուտք ունի աշխարհի ամենահարուստ և մեծ շուկա, որը եվրոպական շուկան է, որտեղ բոլորն են ցանկանում մուտք գործել և այդ շուկայում ունենալ իրենց մասնաբաժինը: Մենք շատ փոքր տնտեսություն ունենք, իսկ այդպիսով հնարավորություն կստանանք տնտեսությունն արդիականացնել, իսկ քաղաքական առումով՝ հույս ունեմ, որ եվրոպական կառույցները կվերադառբնան իրենց արժենքներին, ակունքներին և ժողովրդավարությունը և մարդու իրավունքները գերակա կդասեն, որի արդյունքում ՀՀ կառավարման համակարագում ևս փոփոխություններ տեղի կունենան»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ համաձայնագիրը չպետք է դիտարկել որպես առևտրային պայմանագիր, քանի որ պայմանագիրն իր դրական արտացոլանքն է ունենալու մեր տնտեսության և քաղաքական կյանքի վրա: Արմեն Մարտիրոսյանի դիտարկումներով՝ պայմանագիրը քաղաքական առումով նշանակում է, որ պետք է Հայաստանն իր ժամացույցները հավասարեցնի եվրոպական ժամացույցներին և այն քաղաքական մեթոդիկային, որը կա Եվրոպայում:

Հարցին, թե Ռուսաստանի կողմից գազի գնի բարձրացումը, Ադրբեջանին զենք վաճառելը դիտարկվում են որպես ճնշումներ ՌԴ-ի կողմից՝ Ասոցացման համաձայնագրի ճանապարհին, համաձա՞յն է արդյոք, ինքը սրա հետ, նա պատասխանեց, որ հնարավոր է, որ իսկապես խոսքը ճնշումների մասին է:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի՝ գնալով եվրոպական ճանապարհով՝ Հայաստանն ընտրում է անկախությունն ամեն ինչում և պահպանում է իր անկախությունը, ինչը չի կարելի ասել, եթե Հայաստանն անդամագրվի Մաքսային միությանը, որտեղ թելադրող դիրքերում է լինելու Ռուսաստանը: Արմեն Մարտիրոսյանը լիահույս է, որ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն առաջ կանցնի ԵՄ-ի հետ հարաբերություններում:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեան ասել էր, որ Եվրամիության ու Հայաստանի միջև Ասոցացման համաձայնագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունները գրեթե ավարտված են, և մնացել են միայն տեխնիկական բնույթի հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում