Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ներքաղաքական եղանակի տեսություն

Ամա՞ռն է Հայաստանում քաղաքական անդորրի կամ լռության պատճառը, թե՞ Հայաստանում քաղաքական դաշտը կիրառում է «նախագահական ընտրությունների» ոճը, երբ Սերժ Սարգսյանին մենակ են թողնում՝ ակնկալելով, որ այդ իրավիճակը նրա համար ավելի անհաղթահարելի կլինի, քան դեմ-դիմաց մրցակիցներին հանդիպելը: Համենայնդեպս, ինչպես նախագահական ընտրություններից առաջ բոլորը հետ քաշվեցին՝ Րաֆֆի Հովհաննիսյանից բացի, իհարկե, այնպես էլ այսօր բոլորը հետ են քաշվել և կարծես չեն մասնակցում քաղաքական կյանքին, բայց այս անգամ արդեն Րաֆֆի Հովհաննիսյանն էլ՝ բոլորի հետ:

Սերժ Սարգսյանի խնդիրները այս փուլում իսկապես բազմաթիվ են, և ինչ-որ տեղ կարելի է ասել նաև, որ քաղաքական ընդդիմությունը կամ, այսպես կոչված, ընդդիմությունը երևի թե չի կարող դրանից ավելի խնդիր առաջացնել նրա համար կամ դրանցից ավելի ծանր խնդիրներ: Սակայն մյուս կողմից՝ այստեղ, իհարկե, մարտավարական ոճեր կամ մեթոդաբանություն փնտրելը երևի թե մի փոքր ճոխություն է՝ որպես հայաստանյան քաղաքական ուժի բնորոշում կամ առանձնահատկություն: Ամեն ինչ երևի թե ունի ավելի պարզ բացատրություն:

Հայաստանյան քաղաքական ուժերը պարզապես այնքան էլ լավ պատկերացում չունեն, թե ներհայաստանյան իրողությունների մասին ինչ են մտածում Ամերիկան, Եվրոպան, Ռուսաստանը: Իսկ քանի որ չունեն այդ պատկերացումները, ապա նրանց մնում է միայն սպասել, որովհետև կարող են կատարվող քայլերը չհամընկնել գերտերությունների պատկերացումների հետ, և կստացվի ֆալստարտ: Թե որ քաղաքական ուժը հատկապես ում մտքի եղածին է հետևում կամ սպասում՝ արդեն էական չէ:

Նույնն էր նաև նախագահական ընտրություններում, և դրանց չմասնակցելու «իմաստուն» որոշումը ծնվել էր ոչ թե Հայաստանի քաղաքական ուժերի «ուղեղային կենտրոններում», քանզի այդ կենտրոնները մինչև վերջին պահը շարունակում էին «տաքացնել» հասարակությանն ու հանդես գալ մասնակցության օգտին փաստարկումներով՝ մինչև առաջնորդները հայտարարեցին չմասնակցելու մասին, և սկսվեց արդեն հակառակ փաստարկումների շարքը, այլ աշխարհաքաղաքական կենտրոններում:

Խոսքը ոչ բոլորի դեպքում է այն մասին, որ կայացվեց որոշում և դիրեկտիվ իջեցվեց չմասնակցելու վերաբերյալ: Որոշներն, իհարկե, չմասնակցեցին հենց ուղղակի դիրեկտիվով, ինչպես ասում են՝ ուղիղ խոսքի տարբերակով: Իսկ որոշներն էլ չմասնակցեցին՝ տեսնելով այդ ամենն ու համոզվելով, որ արտաքին կենտրոններում Սերժ Սարգսյանի մնալու հարցը որոշված է: Եվ այսօր էլ քանի դեռ այդ հարցը փոփոխության չի ենթարկվել Ռուսաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում, Հայաստանի քաղաքական ուժերը փոփոխության չեն ենթարկում իրենց դիրքերը և սպասում են: Ժամանակ առ ժամանակ նրանք փորձում են գրոհներ կազմակերպել իշխանական այս կամ այն դիրքի վրա՝ կա՛մ հասարակության մոտ դեմքը պահելու և իրենց մոռացության չմատնելու համար, կա՛մ հույսով, որ բարդ իրավիճակում հնարավոր կլինի աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով իշխանության որևէ մաս կորզել:

Հիմնականում այդ գրոհները գնում են վարչապետի պաշտոնի համար պայքարի տեսքով: Սակայն այս հարցն էլ, ինչպես երևում է, Մինսկի խմբի եռյակում քննարկման ենթակա չէ: Գերտերություններից յուրաքանչյուրն, իհարկե, Սերժ Սարգսյանի իշխանության ամեն մի սանտիմետրը պահելու իր պատճառներն ունի, որոնք տեղ-տեղ համընկնում են, տեղ-տեղ՝ ոչ:

Արդյունքում, սակայն, Սերժ Սարգսյանին հաջողվում է պահել իշխանությունը՝ այն դեպքում, երբ օբյեկտիվ առումով, ինչպես երբևէ, կան այդ իշխանությունը կորցնելու հասարակական բոլոր հիմքերը: Սակայն բացակայում է այդ հիմքերի ազդեցության մի կարևոր նախապայման. հասարակական հիմք ունեցող քաղաքական ուժի կամ շարժման առկայությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում