Իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին լքել է ֆրանսիական ՊՍԺ-ն ու գլխավորել Մադրիդի «Ռեալ»-ը:
«Արքայական ակումբ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ «Միլան»-ի և «Չելսի»-ի նախկին մարզիչը 3 տարվա պայմանագիր է ստորագրել: Անչելոտին այսօր կտա առաջին մամլո ասուլիսը որպես «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ:
Հիշեցնենք, որ իտալացին փոխարինել է Ժոզե Մոուրինյոյին, ով գլխավորել է Լոնդոնի «Չելսի»-ն:







































