Գերմանիայում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդու, որը կասկածվում է ավտոճանապարհների վրա հրաձգության մեջ՝ հաղորդում է BBC-ն:
Իրավապահ մարմինների տվյալներով՝ 2008 թվականից 57-ամյա բեռնատարի վարորդը կրակ է բացել ճանապարհի վրա ավելի քան 700 անգամ:
Ոստիկանությունն առգրավել է ձերբակալվածի հրազենը: Նախորդ տարի ոստիկանությունը 100 հազար եվրոյի պարգևատրում էր հայտարարել հրաձիգի մասին տեղեկատվության դիմաց, որը սկսել էր կիրառել 9մմ-անոց փամփուշտներ: Ձերբակալվածի անունը դեռևս չի հաղորդվում:











































