Մեծ Բրիտանիան հայտարարել է նոր սխեմա սահմանելու մասին, որի համաձայն՝ որոշ եկվորներից երկիր մուտք գործելուց առաջ կպահանջեն ներկայացնել շուրջ 4500 դոլարի չափով պարտքի հանձնառություն՝ հաղորդում է BBC-ն:
Այն կգործարկվի 2013թ. նոյեմբերից և կվերաբերի Հնդկաստանի, Պակիստանի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Նիգերիայի և Գանայի քաղաքացիներին: Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների խոսքերով՝ այդ երկրները ներգաղթյալների չարաշահման հարցում ներկայացնում են բարձր ռիսկ:
Եթե այդ երկրների ներկայացուցիչները մնան Մեծ Բրիտանիայում մուտքի այցագրի ժամկետի լրանալուց հետո, նրանցից կառգրավվեն այդ դրամական միջոցները:
2012թ. գարնանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ կառավարությունը պայքարելու է ներգաղթյալներին նպաստներ և սոցիալական արտոնություններ տրամադրելու դեմ:









































