Կորպորատիվ երեկույթների, ավտոմեքենաների վերանորոգման, ծաղիկների գնման հարյուր հազարավոր ֆունտ արժողությամբ ծախսերը Մեծ Բրիտանիայի ՊՆ-ի կապալառուները ներառել են իրենց պայմանագրերի արժեքում: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ֆիլիպ Համոնդը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքով՝ այդ անպատշաճ գործողությունները բացահայտվել են միայն այն բանից հետո, երբ ներմուծվել է համաձայնագրերի բոլոր կետերը մանրամասնելու նոր համակարգը:
Նախարարի խոսքով՝ յուրաքանչյուր պայմանագրի թափանցիկության բարձրացումը երաշխավորում է, որ սահմանափակ ռեսուրսները կծախսվեն պատշաճ կերպով:








































