Իտալիայի հավասար հնարավորությունների, սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Յոզեֆա Իդեմը հրաժարական է տվել՝ հարկերը չվճարելու մեղադրանքի պատճառով: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Օլիմպիական չեմպիոնուհուն մեղադրել են այն բանում, որ նա իր բնակարանը որպես մարզադահլիճ է օգտագործել և եկամուտ ստացել, որից ստացված հարկերը չի վճարել պետական գանձարան: Իդեմը հերքել է բոլոր մեղադրանքները:









































