Ժոլտ Սինկա անունը կրող հունգարացին համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ ատամներով քաշելով 50 տոննա կշռող Airbus A320-ը: Այս փաստը գրանցվել է Բուդապեշտի «Ֆերենց Լիստ» միջազգային օդանավակայանում: Այս մասին հաղորդում է The Metro-ն:
39.2 մ. երկարությամբ օդանավը «քաշելու» համար Սինկային անհրաժեշտ է եղել 52 վայրկյան: Այդ ընթացքում նրան ոգևորում էին աջակցող խմբի իգական սեռի ներկայացուցիչները: Ականատեսները և նրանք, ովքեր դիտել են տեսանյութը, նշել են, որ Սինկան, ամենայն հավանականությամբ, դրա համար ջանքեր չի գործադրել:






































