Մոսկվան և Սեուլը աջակցում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավային Կորեայի կապերին ազատ առևտրի գոտու հնարավոր ստեղծման հարցով: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը իր հարավկորեացի գործընկեր Յուն Բյոն Սեի հետ բանակցությունների արդյունքներով:
«Երկու կողմերից հնչել են կապերի աջակցման մասին, որոնք հաստատվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության միջև՝ կապված հնարավոր ազատ առևտրի գոտու հարցերի քննարկման հետ»,- ասել է Լավրովը Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք քննարկել ենք նաև ինտեգրացման ոլորտում տարբեր նախաձեռնությունների ներդաշնակեցման հեռանկարները՝ հաշվի առնելով, որ առաջարկները, որոնք արվել են Ռուսաստանի նախագահի և Կորեայի Հանրապետության նախագահի կողմից եվրասիական համագործակցության առաջմղման կապակցությամբ, մեծապես փոխլրացվող են»,- հավելել է Լավրովը:








































