Իռլանդիայի հավաքականի հետ խաղից առաջ ֆուտբոլի Շվեդիայի հավաքականի առաջատար Զլատան Իբրահիմովիչը հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին։
«Առաջատար եմ եղել ամենուր, որտեղ խաղացել եմ։ Այս հարցում որևէ խնդիր չունեմ։ Շատ վստահ եմ ուժերիս։
Գերազանց մրցաշրջան եմ անցկացրել, իսկ Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Ֆրանսիայում, որտեղ ապրել եմ վերջին մի քանի տարիներին։
Զգում եմ, որ տարեցտարի ավելի ուժեղ եմ դառնում։ Պետք է հաղթանակների ծարավ զգաս ու ջանասիրաբար աշխատես։ Գիտեմ՝ ինչ եմ ուզում և գիտեմ, որ կհասնեմ դրան։ Լեգենդը դեռ խաղի մեջ է»։








































