Ռեժիսոր Վալերիա Գայ Գերմանիկան ֆիլմ է նկարահանում Անդերսենի «Օլե Լուկոյե» հեքիաթի մոտիվներով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Նոր ֆիլմի նախագիծը ներկայացվել է Moscow Business Square 35-րդ մոսկովյան միջազգային կինոփառատոնի հարթակում: Ֆիլմն անվանել են «Լուսամփոփ»: Համաձայն սյուժեի՝ գիշերները 7-ամյա տղային տեսիլք-հրեշ է այցելում: Ֆիլմի բյուջեն կազմել է 1.8 մլն եվրո: Ներկայում ընթանում են նկարահանումների նախապատրաստական աշխատանքները:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է հունիսի 20-29-ը: Մրցութային հիմնական փուլին մասնակցում է 16 ֆիլմ:











































