Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Դաշինքո՞վ, թե՞ առանձին. ինչպե՞ս են լիբերալները դիրքավորվելու 2017թ-ի ընտրություններին ընդառաջ

Մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Սահմանադրական փոփոխություններից հետո այս ընտրությունները որոշիչ են լինելու Հայաստանի համար, և հենց դա է պատճառը, որ քաղաքական դաշտն արդեն իսկ պատրաստվում է այդ ընտրություններին։

Եթե խորհրդարանում իշխող Հանրապետական կուսակցությունը միաձայն կողմ քվեարկեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, ապա ընդդիմությունն էլ՝ բացառությամբ մի քանի պատգամավորների, այդ հարցում չզիջեց իշխանություններին, և արդյունքում այսօրվա խորհրդարանը գրեթե ամբողջությամբ ծառայում է ռուսական շահերին։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Կոնջորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ի սկզբանե չեն բացառել դաշինքով հանդես գալու հնարավորությունը, բայց դրա շուրջ ավելի առարկայական քննարկում կսկսեն հոկտեմբերից։ Միևնույն ժամանակ Կոնջորյանը նշում է՝ դաշինք կազմելը ինքնանպատակ չպետք է լինի։

Հայոց համազգային շարժում կուսակցության վարչության անդամ Կարեն Կարապետյանն ընդգծեց, որ իրենց կուսակցությունը ևս պատրաստվում է 2017 թվականի ընտրություններին։ Հավանաբար կմասնակցեն դաշինքով կամ միավորման այլ ձևաչափով։

Կարապետյանը հավելում է՝ պետք է փաստել, որ քաղաքական դաշտն այսօր այնքան էլ կայացած չէ և մոտ չէ ժողովրդավարական կայուն քաղաքական համակարգ ունեցող պետություններին, որտեղ որոշիչը ոչ թե անձն է, այլ գաղափարախոսությունը։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը նշում է. «2017 թվականի ընտրություններին գնալու ենք ազգային-ազատագրական օրակարգով, և ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կձևավորի մի քանի օրակարգային հարցեր՝ ազգային-ազատագրական, սոցիալական արդարության, և պարգև ստացած ունեցվածքն ապազգային ուժերից ազգայնացնելու հարցեր»։

Հասարակությունն այսօր առհասարակ թյուր ընկալում ունի եվրոպական արժեքների նկատմամբ, և մի ստվար զանգվածի մոտ առայժմ գերակշռում է այն կարծիքը, որ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, իսկ Եվրոպան էլ ընդամենը միասեռականության քարոզիչ է։ Հայկ Կոնջորյանը նշում է՝ իշխանությունները տարիներ շարունակ վարել են եվրոպական արժեքները արժեզրկելու քաղաքականություն. երբ պետք են գրանտներ՝ իրենք եվրոպամետ են, իսկ երբ խոսքը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու մասին է, ասում են՝ եվրոպական արժեքները դեմ են մեր ազգային ավանդույթներին։ Ուստի այս մեկ տարուց էլ քիչ ժամանակում անհրաժեշտ է քաղաքացիների հետ տանել ամենօրյա աշխատանք՝ ասում է մեր զրուցակիը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում