Մեծ Բրիտանիայի բնակիչը, որը կենդանաբանական խանութից ակվարիում էր գողացել, ձերբակալվել է այն բանից հետո, երբ ոսկե ձկնիկ գնելու նպատակով հանցանքի վայր է վերադարձել: Արևմտյան Յորքշիր կոմսությունում տեղի ունեցած միջադեպի մասին գրում է The Daily Mirror-ը:
52-ամյա Նայջել Բոլմն արդեն կանգնել է դատարանի առջև: Նրա դեմ դատավճիռը կկայացվի հուլիսի 8-ին:
Գործի նյութերում նշվում է, որ նա խանութից ակվարիում էր գողացել, քանի որ տանը մաքրելիս կոտրել էր դստերը պատկանող ակվարիումը:










































