Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է «Կոպա Ամերիկա»-ի խաղարկության ընթացքի մասին:
«Բարսելոնա»-ի հարձակվողը հույս է հայտնել, որ այս տարի Արգենտինայի ազգային հավաքականին կհաջողվի հաջողության հասնել մրցաշարում:
«Ուրուգվայի ազգային հավաքականի՝ մրցաշարը լքելու դեպքում ցանկանում եմ, որ հաջողության հասնի Արգենտինայի հավաքականը՝ Մեսսիի գլխավորությամբ», – ասել է Սուարեսը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի հավաքականին չի հաջողվել հաղթահարել «Կոպա Ամերիկա»-ի խմբային փուլի արգելքը:








































