Հայաստանի կառավարությունը երկրի տնտեսության զարգացման համար հարևան Իրանի հետ մեծ հույսեր է կապում։ Հայաստանը՝ որպես ԵՏՄ անդամ, առավել գրավիչ է իրանցի գործարարների համար. Իրանն իր բեռները ԵՏՄ կուղարկի Հայաստանի տարածքով, Հայաստանի տնտեսության ցուցիչի սանդղակը մեկով կբարձրանա. Կառավարության ղեկավարի համոզմունքն է, բայց ոչ իրանցի գործարարների։
Երկար տարիներ Իրանից-Հայաստան ապրանք ներմուծող իրանցի գործարարները պատմում իրենց դժվարությունների մասին:
«Հայաստանը լավ երկիր է, հայերը հյուրընկալ են». Հայաստանի մասին իրանցի գործարարների դրական տպավորությունը հենց այստեղ ավարտվում է, և սկսվում է դժգոհությունը։ ԵՏՄ շուկայից խոսելիս, շեշտում են, որ Հայաստանի ԵՏՄ շուկային անդամակցելուց իրենք ավելի շատ տուժել են, քան շահել։ Ռուսաստանից ապրանք ներմուծող գործարարները ապրանքը Հայաստան են հասցնում առանց մասքավճարի։ Իրենք այդ արտոնությունը չունեն։
Ասում են՝ Ռուսաստանից ապրանք ներմուծող գործարարներին տրված արտոնությունը անհավասար շուկա է ստեղծում իրենց համար։ Մեծ վնասներ են կրում։ Հայաստանում աշխատանքը շարունակելն այլևս ձեռնտու չէ, տուժում են: Նրանց խոսքով՝ բացի այն, որ Ռուսաստանն արտոնյալ է, իրենց համար մաքսավճարն էլ թանկ է։ Ապրանքի համար իրանի շուկայական գնից եռակի թանկ միայն մաքսավճար են մուծում։
Խնդրի լուծման մասին խոսելիս հենց Ռուսաստանին են օրինակով մատնացույց անում։ Իրանը դեպի Ռուսաստան ապրանքը ներմուծում է արտոնյալ պայմանով. նույնը մեխանիզմը կարող է գործել նաև Հայաստանում՝ թե՛ Հայաստանի շուկան չեն կորցնի, թե՛ Հայաստանից կօգտվեն ԵՏՄ շուկայից։








































