Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն խոսել է Իտալիայի ընտրանու դեմ խաղից իր սպասելիքների մասին: Հանդիպումը տեղի կունենա Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում:
«Կարևոր էր Նիգերիայի ընտրանու նկատմամբ հաղթանակը: Այլապես կարող էինք կիսաեզրափակիչում հանդիպել Բրազիլիայի հավաքականին: Ամեն դեպքում, Իտալիան ավելի ցանկալի մրցակից է:
Գիտենք, որ իտալացիների դեմ խաղը նույնպես հեշտ չի լինելու: Նրանք ցանկանում են ռևանշի հասնել «Եվրո-2012»-ի եզրափակիչում 4:0 հաշվով պարտության դիմաց:
Մեր առաջադրանքն է կրկին ապացուցել, որ իսպանացիները լավագույնն են»,- հայտարարել է Դել Բոսկեն:








































