Պարզվել է, որ սպիրտային խմիչքների պարբերաբար օգտագործումը կարող է օգնել օրգանիզմին մի շարք հիվանդությունների դեմ պայքարում, հայտնում է Hronkia.info-ն:
Խմիչքի չափաբաժինը պետք է լինի չափավոր: Հետազոտության ժամանակ գիտնականները սահմանել են երկարակեցության կախվածությունն ալկոհոլից: Ինչպես հայտարարել են բժիշկները` 65 տարեկանից մեծ կանայք պետք է օգտագործեն ոչ մեծ քանակով սպիրտային խմիչքներ: Բժիշկները նաև նշել են, որ տարեց կանայք կարող են մեծացնել իրենց կյանքի տևողությունն ալկոհոլի պարբերաբար օգտագործմամբ:
Մասնավորապես, մասնագետները հայտարարել են, որ սպիրտային 5 ոչ մեծ չափաքանակը շաբաթվա ընթացքում նվազեցնում է հանկարծակի մահվան ռիսկը:









































