Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

«Ո՞րն էր Հայրիկյանին վերացնելու դրդապատճառը»

Նախկին դատավոր, իրավագիտության թեկնածու Պարգև Օհանյանն «Առաջին լրատվական»-ի խնդրանքով անդրադարձել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատավարությանը: Սա բարդ գործ է, քանի որ, ըստ նրա, ոչ մի ապացույց չկա, ընդամենը կա ինչ-որ հաշիշամոլի խոստովանություն, ինչը չի կարող բավարար լինել։

«Բոլորս ենք հասկանում, որ ճնշումներ կան, և այդ ճնշումների տակ խոստովանելը հեշտ է, բայց դա պետք է ամրապնդվի այլ ապացույցներով, որը կարծես թե չկա: Սա բարդ գործերից է, և դատավորի համար շատ բարդ կլինի»,- ասաց Պարգև Օհանյանը:

Ամբաստանյալ Սամվել Հարությունյանի հայտարարությունը, թե Վարդան Սեդրակյանը մահափորձի հետ կապ չունի, արդյո՞ք Վարդան Սեդրակյանին պատասխանատվությունից ազատելու միտում ունի։ Այս հարցին պատասխանելով՝ Պարգև Օհանյանն ասաց, որ եթե ներքին համոզմունք ունես, որ իսկապես ինքն է և այդ տրամադրվածությամբ ես նայում այս ամենին, տպավորություն է, որ ուզում են նրա վրայից հանել, բայց եթե անմեղության կանխավարկածից ելնելով նայենք այդ ամենին՝ կտեսնենք, որ ապացույց չկա, նրանք էլ իրենց նախաքննության ցուցմունքը փոխում են իրենց խղճի հանգստության համար: Բայց այս գործի՝ մասնագիտական առումով ամենախոցելի տեղը, ըստ Պարգև Օհանյանի, դրդապատճառի բացակայությունն է:
«Ի՞նչն է դրդապատճառը։ Մի՞թե նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին վերացնելով՝ կարծել են, թե Վարդան Սեդրակյանը պետք է դառնա նախագահ, չեմ պատկերացնում»,- ասաց նախկին դատավորը: Նա նշեց, որ եթե այս ամենը լիներ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ, և կասկածյալը լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչ-որ տրամաբանություն կարող էր լիներ։ «Աստված մի արասցե»,- ծիծաղով նկատեց բանախոսը:

Վարդան Սեդրակյանից գումար շորթելու նպատակով ամբաստանյալների նման քայլ անելու բացատրությունը, ըստ նրա, աբսուրդ է, քանի որ ամբողջ նախաքննությունն ինքնին աբսուրդ է, բայց իսկապես անլուրջ է, որևէ կերպ չի տեղավորվում տրամաբանության մեջ: «Շորթել. նշանակում է նրան համոզել, որ փող տա այս քայլն անելու, նա էլ էշ-էշ համաձայնե՞ց։ Բա լավ, նա չասա՞ց՝ այս ի՞նչ եք ասում, իր լինել-չլինելուց ոչինչ չի կախված, իր չլինելուց ես ի՞նչ եմ շահելու»:

Նախկին դատավորի դիտարկմամբ՝ դատարանը պարտավոր է ապացույցները գնահատել, որոնք այս դեպքում շատ հեղեհեղուկ են։ Վստահություն չներշնչող մարդու խոստովանությունը, որն այսօր մի բան կասի, վաղը պատրաստ է մեկ այլ բան ասել, չի կարող ապացույց լինել։

Պարգև Օհանյանը հիշատակեց Սիլվա Ասատրյանի նմանատիպ գործը, երբ Ասատրյանը դատապարտվեց ընդամենը մյուս ամբաստանյալի կիսատ-պռատ, ոչ հայերեն տրված խոստովանական ցուցմունքի հիման վրա:

Նա նշեց, որ միշտ քննադատում է «նախաքննության փուլ» երևույթը, քանի որ մարդը ցուցմունք պետք է տա դատարանում, իսկ նախաքննության փուլում միայն պետք է բացատրություն տա, և արագ գործերը մտնեն դատարան։ Այլապես, ըստ նրա, գործը հակասություններով մտնում է դատարան, որովհետև վարագույների հետևում շատ հավանական են ամեն տեսակ խեղաթյուրումները:

Պարգև Օհանյանի խոսքերով՝ դատարանը պետք է ապացույցները գնահատի ամբողջության մեջ։

Լուսանկարը՝ Shamshyan.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում