Սիրիայի բանակը վերահսկողություն է սահմանել Ռաքքայի մարզի Աթ Տաբկա շրջանի Ար Ռասաֆա քաղաքի նավթի պոմպակայանի և էլեկտրակայանի վրա, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին:
Աղբյուրը նշել է, որ տեղի է ունեցել բախումներ Սիրիայի զինվորականների և ԴԱԻՇ-ի զինյալների միջև, որի արդյունքում մի քանի զինյալներ չեզոքացվել են և վիրավորվել: Աղբյուրի տվյալներով` բախումները ուղեկցվել են սիրիական և ռուսական ռազմական ինքնաթիռների ավիահարվածներով:










































