Աթենքի իշխանությունները որոշել են քաղաքի փողոցներից ժամանակավորապես հեռացնել մի քանի տասնյակ արձաններ արվեստի գործերի մի շարք գողություններից հետո, հայտնում է France Presse գործակալությունը:
Հունաստանի մայրաքաղաքի իշխանությունների խոսքով` 20-րդ դարի սկզբի հույն պոետների և գրողների նվազագույնը հինգ պղնձե կիսանդրի գողացել են, ենթադրաբար հալեցման նպատակով: Նաև նշվում է փողոցներից կոյուղու ծածկերի անհետացման դեպքեր:
«Մենք նշել ենք 49 արձան, որոնք կարող են լինել վտանգի տակ»,- հայտարարել է քաղաքապետ Յորգոս Կամինիսը՝ ավելացնելով, որ դիտարկվում է դրանց ժամանակավոր փոխարինումը կրկնօրինակներով:








































