Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբան»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հարցազրույց է տվել Sport-express-ին՝ մասնավորապես նշելով հետևյալը.
«Մարդիկ հենց այնպես չեն մեկնում այլ երկիր: Պետք է լուրջ պատճառ լինի բնակության վայրը փոխելու համար: Շատ փոքր էի, երբ լքեցինք Ստամբուլը:
Ոչինչ չեմ հիշում այդ քաղաքի մասին, բայց տիրապետում եմ թուրքերենի: Հայրս է վարժ խոսում թուրքերեն: Մայրս խոսում է հայերեն, քանի որ Ստամբուլում հայկական դպրոց է ավարտել:
Հայաստանի և Հոլանդիայի միջև ընտրություն կարատելը բարդ էր: Իմ մարզիչը՝ Ռոնալդ դե Բուրը, տեղ էր հատկացրել«Այաքս»-ի մեկնարկային կազմում: Նա ասում էր, որ պետք է համբերել Հոլանդիայի հավաքականում խաղալու համար:
Նույնիսկ հրավեր ստացա Հոլանդիայի երիտասարդական հավաքականից և թիմի հետ ԱՄՆ-ում մասնակցեցի ուսումնամարզական հավաքի: Բայց երբ վերադարձանք, որոշում կայացրեցի հայրենիքիս օգտին:
Դա սրտիս թելադրանքն էր: Անկեղ ասած՝ վստահ չէի, որ ճիշտ որոշում եմ կայացնում: Հոլանդիան աշխարհի լավագույն հավաքականներից մեկն է, որտեղ ես հրաժարվել էի հանդես գալ: Բայց հիմա ուրախ եմ, որ նման որոշում եմ կայացրել:










































