ՀՀ տարնսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը, անդրադառնալով Կառավարության կողմից նախաձեռնած օպտիմալացման ծրագրին և կոռուպցիայի դեմ պայքարին՝ լրագրողների հետ զրույցում նշեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունը ևս անման չէ. «Նախապատրաստում ենք ոչ միայն փոխնախարարների, այլ ամբողջ անձնակազմի, նաև մեր ոլոտային ընկերությունների և կազմակերպությունների վերաբերյալ առաջարկություն, վերլուծական նյութը շուտով կավարտենք, կներկայացնենք կառավարությանը»:
Այն հարցին, արդյոք գերատեսչությունում փոխնախարարների թիվը կկրճատվի՝ նա պատասխանեց, որ փոխնախարարները հիմա երեքն են, ինչ մյուս նախարարությունների հետ համեմատած քիչ է: «Իհարկե գործընթացը չի կարող շատ արագ ընթանալ, քանի որ մենք ուսումնասիրում ենք բոլոր հաստիքային միավորները, ոչ միայն փոխնախարարներինը»- ասաց Ա. Առաքելյանը:
Փոխնախարարի խոսքով՝ Տրանսպորտի ու կապի համակարգի պետական ոլորտում մինչ օպտիմալացման ծրագրի մասին ազդարարելը կրճատումներ են իրականացվել՝ «Հայաստանի հեռուստատեսային ու ռադիոհեռարձակման ցանց» ՓԲԸ-ում թվային հեռարձակման անցումից հետո կրճատվել է անձնակազմի ու տեխնիկական սարքավորումների մի մասը: Նրա հավաստմամբ՝ նախարարությունում այժմ կրճատվել է նաև 4 մեքենա:
Մանրամասները՝ տեսանյութում:







































