ՈւԵՖԱ-ն՝ կատարելով ՖԻՖԱ-ի հրահանգը, որոշում է կայացրել ԱԱ-2018-ի ընտրական փուլում Կոսովոյի ու Ջիբրալթարի հավաքականներին ընդգրկել մասնակից հավաքականների շարքերը:
Կոսովոն ընդգրկվել է I խմբում, որտեղ նրա մրցակիցներն են լինելու Խորվաթիայի, Իսլանդիայի, Ուկրաինայի, Թուրքիայի ու Ֆինլանդիայի ընտրանիները, իսկ Ջիբրալթարը ընդգրկվել է H խմբում և փաստացի փոխարինել Ռուսաստանի հավաքականին, որը առաջնության կազմակերպիչն է:
Ջիբլարթարը կմրցի Բելգիայի, Բոսնիայի, Հունաստանի, Կիպրոսի ու Էստոնիայի հետ: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Կոսովոն ու Ջիբրալթարը ՖԻՖԱ-ի կազմում են ընդգրկվել մայիսի 13-ին:










































