Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 15-ին հանդիպելու է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու հետ:
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Հանդիպման ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, Հարավային Կովկասում տիրող տարածաշրջանը և ԵՄ-ի ու Վրաստանի հարաբերությունները»,- ասել է նա:
Զայբերտը հավելել է, որ բանակցությունների արդյունքներով պլանավորված է լրագրողների հետ հանդիպում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիան արգելափակում է ԵՄ կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը:








































