Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ է Լոնդոնի «Արսենալ» տեղափոխությանը: «Զինագործներ»-ը 25 մլն ֆունտ են առաջարկում 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Դորտմունդյան ակումբի հետ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականի ամռանը, և արդեն 6 ամիս անց լոնդոնցիները կարող են պայմանագիր ստորագրել ազատ գործակալի կարգավիճակ ստացած ֆուտբոլիստի հետ: Սակայն «Արսենալ»-ը մրցակիցներ ունի` մասնավորապես, ի դեմս «Յուվենտուս»-ի, որը Մխիթարյանին տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել:
Բացի այդ Հենրիխի տրանսֆերի ձեռքբերման համար պայքարում են «Տոտենհեմ»-ը և «Չելսի»-ն, որը 60 մլն եվրո է առաջարկել հայ ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ «Արսենալ»-ը շաբաթական շուրջ 100 հազար ֆունտ աշխատավարձ է խոստացել, ինչը տարեկան 7.5 մլն դոլար է կազմում:










































