Wednesday, 01 07 2026
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում

Հայաստանը կրկին հայտնվեց «իզգոյների» կողքին. փորձագետները մեկնաբանում են ՄԱԿ-ում Հայաստանի վերջին քվեարկությունը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 8-րդ անգամ անընդմեջ Աբխազիայից և Հարավային Օսիայից փախստականների հարցով բանաձև է ընդունել:

Վրաստանի առաջարկած բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 76 պետություն, դեմ՝ 15-ը, ձեռնպահ՝ 64-ը: Փաստաթղթի ընդունմանը դեմ են հանդես եկել Ռուսաստանը, Հայաստանը, Վիետնամը, Վենեսուելան, Կուբան, Բելառուսը, Զիմբաբվեն, Սիրիան, Նիկարագուան, Սուդանը, Հարավային Սուդանը, Լաոսը, Նաուրուն, Կոնգոն, Բուրունդին։

Բանաձևը «ճանաչում է բոլոր ներքին տեղահանված անձանց  և փախստականների ու նրանց ժառանգների վերադարձի իրավունքը՝ անկախ նրանց էթնիկ պատկանելությունից, Վրաստանի ամբողջ տարածք, այդ թվում՝ Աբխազիա  և Ցխինվալի շրջան (Հարավային Օսիա)», ինչպես նաև ընդգծում, որ անհրաժեշտ է «պահպանել Վրաստանում հակամարտություններից տուժած ներքին տեղահանված անձանց  և փախստականների գույքային իրավունքը»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ  Սերգեյ Մինասյանի դիտարկմամբ՝ այս բանաձևի բովանդակությունն արդեն իսկ բացատրում է Հայաստանի քվեարկությունը, և բոլորին է հասկանալի, թե այն ինչքանով է նույնականացվում Լեռնային Ղարաբաղին:

Հայաստանի և Վրաստանի դիվանագետների, պետական պաշտոնյաների միջև համաձայնության գալու բազմաթիվ փորձեր են եղել, որպեսզի երկու երկրներն էլ չեզոք քվեարկություններ անեն, բայց ելնելով տարբեր մոտեցումներից՝ համաձայնության հասնել չի հաջողվել՝ ասում է մեր զրուցակիցը։

Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանը, սակայն, նշում է. «Մենք տեսնում ենք, որ նմանատիպ քվեարկությունները հատկապես միջազգային հանրության մոտ կասկածի տակ են դնում Հայաստանի՝ ինքնիշխան որոշումներ կայացնելու հնարավորությունը»։

Հայաստանը հայտնվելով հեղինակազրկված պետությունների կողքին՝ մեզ  որևէ օգուտ բերել չի կարող՝ ասում է Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում