Մեծ Բրիտանիայում այսօր մեկնարկում են թագուհի Եղիսաբեթ II-ի պաշտոնական ծննդյան օրվա եռօրյա տոնակատարությունները՝ հայտնում է TASS-ը: Թագուհու 90-ամյակն իրականում լրացել է ապրիլի 21-ին, իսկ հոբելյանական համերգը Վինձորի ամրոցում տեղի է ունեցել մայիսի 12-15-ը:
Բրիտանիայի մայրաքաղաքում տոնական միջոցառումները կանցկացվեն հունիսի 10-ին, 11-ին և 12-ին: Տոնակատարությունները կսկսվեն Սուրբ Պողոսի տաճարում հանդիսավոր ժամերգությամբ: Բացի դրանից՝ այսօր իր 95-ամյակն է նշում Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:
Երկրորդ օրը միապետը կժամանի թագավորական հեծյալ գվարդիայի շքերթին, որտեղ կանցկացվի գվարդիականների ավանդական շքերթ: Այնուհետև Բուքինգհեմյան պալատի երկնքում կանցկացվի օդային շքերթ՝ թագավորական ռազմաօդային ուժերի մասնակցությամբ:
Հունիսի 12-ին թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Քեմբրիջի դուքսն ու դքսուհին և արքայազն Հարին կմիանան խնջույքի մասնակից 10 հազար բրիտանացիներին, որոնք կհավաքվեն թագավորական ճաշի:








































