Այսօր ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում՝ Դիսնեյլենդում, տեղի է ունեցել «Միայնակ ռենջերը» ֆիլմի պրեմիերան՝ հայտնում է filmpro.ru-ն: Պրեմիերային ներկա են եղել գլխավոր դերակատարներից Ջոնի Դեփն ու Արմի Համերը:
Պրեմիերան բարեգործական ակցիա էր. տոմսերի վաճառքից ստացված գումարները կփոխանցվեն հնդկացի ուսանողների օգնության հիմնադրամին:
Ցուցադրության հրավերներն արժեն 1000 դոլար: Գումարի դիմաց գնորդները հնարավորություն են ունեցել շփվելու ֆիլմի նկարահանող խմբի հետ ու այցելելու «Դիսնեյլենդի» 1 ատրակցիոն:








































