Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Չանքայա նստավայրում այսօր ընդունել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանին:
Հանդիպումը տևել է 1 ժամ և 15 րոպե: Հանդիպումն անցել է դռնփակ պայմաններում և մանրամասները հայտնի չեն:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Հաքան Ֆիդանն ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և նշանակվելու է Տոկիոյում Թուրքիայի դեսպանի պաշտոնում:









































