Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին լիովին ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է վերադառնալ խաղադաշտ:
Լեո Մեսսիի ապաքինման մասին հայտարարել է անձամբ Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն:
Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Մեսսին բաց է թողել «Կոպա Ամերիկա»-ի շրջանակներում կայացած Արգենտինա – Չիլի հանդիպումը:









































